Անգլիայում օդաչուն իր սիրած աղջկան հրավիրել է ուղղաթիռով զբոսանքի, որպեսզի նա տեսնի 7-մետրանոց տառերը, որով նա իր սիրտն ու ձեռքն է առաջարկում աղջկան:

39-ամյա օդաչու-ինստրուկտոր Սթյուարթ Բլեքը որոշել է զարմացնել իր սիրեցյալին եւ նրան ամուսնության առաջարկություն է արել յուրօրինակ ձեւով: Նա դիմել է իր ֆերմեր ընկերոջ օգնությանը, որպեսզի վերջինս հսկայական տառեր պատկերի Սքայ կղզու դաշտերից մեկում:

Ֆերմերը հատուկ տեխնիկայի օգնությամբ դաշտում հետեւյալ տեքստն է պատրաստել. «Դու ինձ հետ կամուսնանա՞ս»: Յուրաքանչյուր տառի բարձրությունը 7 մետր է եղել, հաղորդում է LifeNews-ը:

37-ամյա Անեթ ՄակՔենզի խոսքով, ինքըն առաջին անգամ է նստել օդանավի ղեկին եւ շատ լարված է եղել: Երբ զույգը բարձրացել է 150 մետր, Սթյուարթը խնդրել է Անեթին ներքեւ նայել: «Տեսնելով դաշտում գրվածը, ես երջանկությունից կորցրել էի ինձ: Շրջվելով Սթյուարթի կողմը, ես նկատեցի, որ նրա ձեռքին ադամանդե մատանի կա: Դրանից հետո ես չկարողացա ասել «ոչ»,-խոսնովանել է բրիտանուհին: