Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը ենթակա կառույցներում խոշոր չափերի հասնող հափշտակությունների եւ յուրացումների վերաբերյալ առաջիկայում կհարուցվի նոր քրեական գործ։

«Ինտերֆաքսի» անանուն աղբյուրները հայտնել են, որ այժմ զինվորական դատախազներն ավարտում են անհրաժեշտ նյութեր հավաքելը։

Գործի էությունն ու դետալներն առայժմ գաղտնի են պահվում։ Խոսքը վերաբերում է պաշտպանական նպատակներով պետբյուջեից ստացած գումարների յուրացումներին։ Սպասվում է, որ նոր գործն իր լրջությամբ «Օբորոնսերվիսիի» եւ «Սլավյանկայի» հետ կլինի նույն շարքում։