«Նորվեգացի հրաձիգ» Անդրես Բրեյվիկը լրատվամիջոցներին ուղղված նամակում գրել է, որ վերակացուները փորձում են իրեն ինքնասպանության հասցնել։
Բրեյվիկը «ճաղերից այն կողմ» կյանքի մասին նամակն ուղարկել է նորվեգական մի քանի լրատվամիջոցների, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը, AP գործակալությունը եւ Օսլոյի մամուլի կենտրոնին։ Նամակում Բրեյվիկն «Իլ» բանտը համեմատել է Իրաքի «Աբու Գրեյբ» բանտի հետ։
Նա, մասնավորապես նշել է, որ իրեն ակնդետ հետեւում են դեղահաբեր ընդունելիս, ամեն օր խուզարկում են, երբեմն դա անում են կին վերակացուները։ Բրեյվիկը գանգատվել է, որ ատամները լվանալիս եւ սափրվելիս խիստ վերահսկողության պատճառով հոգեբանական ճնշման է ենթարկվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։




























