Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում Վիշեստեբլինյան կայարանի մոտ ռելսերից դուրս է եկել մազութ տեղափոխող 17 ցիստերն։ Երկաթուղու ղեկավարությունը հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցել անհայտ հանցագործների կողմից երկաթգծի ամրանները հանելու հետեւանքով։
Զոհեր եւ տուժածներ չկան։ Բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն մի քանի ժամ անց, հաղորդում է ՌԲԿ-ն։
Դեպքի վայր է ժամանել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը։





























