Հայաստանում տարեկան 200 մարդ է ինքանասպան լինում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի մի փոքր գյուղ պակասում է մեր երկրում: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի փոխանցմամբ, Հայաստանում ինքնասպանության ամենատարածված ձեւը կախաղան է, որովհետեւ պարան գտնելը հեշտ է եւ կամուրջից նետվելը: Նրա խոսքով,  ԱՄՆ-ում  զենքով ինքնասպանությունը ամենատարածվածն է, որովհետեւ ազատ վաճառք կա, իսկ մեզ մոտ զենքով միայն պետական պաշտոնյան է ինքնասպան լինում եւ հանցագործները: «Օրինակներ էլ կան, երբ Անգլիան ածուխից անցավ գազի ջեռուցմանը՝ ինքնասպանության մեծ մասը շմոլ գազի թունավորումից էր: Հայաստանում դեղերի գերդոզավորումից եւս ինքնասպան են լինում»,- համեմատեց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ մենք պետք է շատ նրբազգաց լինենք նրանց նկատմամբ, ովքեր հակված են ինքնասպանության: Ինչպես նաեւ խորհուրդ տվեց, որ երբ մարդիկ դիմում են օգնության չլինենք անտարբեր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am