Հունական ոստիկանությունը ձերբակալել է Օլիմպիայի հնագիտական թանգարանի զինված հարձակման երեք կասկածյալներին։

Ոստիկանությունում պատմել են, որ նոյեմբերի 23-ին իրենց հաջողվել է ձերբակալել գողացված ցուցանմուշներից մեկը վաճառել փորձող մարդուն, գրում է  Agence France-Presse-ը։

Հարցաքնության ընթացքում ձերբակալվածը խոստովանել է հանցանքը եւ նշել երկու հանցակիցների անունները։ Այժմ ոստիկանությունը  խուզարկություն է անցկացնում այն գյուղում, որտեղ բնակվում են կասկածյալները, գրում է lenta.ru-ն։

Օլիմպիայի հնագիտական թանգարանը Հունաստանի խոշորագույն թանգարաններից է, որը գտնվում է այն տարածքում, որտեղ առաջին անգամ անցկացվել են Օլիմպիական խաղերը։ 2012թ. փետրվարի 17-ին այն կողոպտել էին՝ տանելով հնագույն 70 ցուցանմուշներ։ Նույն օրը Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը հրաժարական էր տվել։