Թուրքական լրատվամիջոցները հերթական վարկածն են առաջ քաշել կապված երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան հետ։  Zaman թերթը, հղում անելով ստամբուլյան բժշկական դատաբժշկական փորձաքնության մարմինների ներկայացուցիչներին, գրել է, թե 1993-ին մահացած Օզալի աճյունում գտել են չորս մահացու թույների հետքեր։

Հիշեցնենք, որ Օզալի գերեզմանը բացվել էր այս տարվա հոկտեմբերին։ Փորձաքննությունից հետո Օզալի աճյունը վերահուղարկավորվել էր նույն տեղում։

Նոյեմբերի 24-ին Zaman-ը գրել էր, որ հայտնաբերվել է «ԴԴՏ», կադմի, պոլոնի եւ ամերիցի։

Հետազոտության արդյունքները կուղարկվեն Անկարայի դատախազություն։