Վրաստանի ՆԳ նախարարությունը Գլխավոր դատախազություն նյութեր կուղարկի` նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ հետաքննություն սկսելու համար պաշտոնական դիրքի չարաշահման փաստով:
ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ գործը վերաբերում է նախկին նախարարի կողմից 2006-2008թթ. ապօրինի գործողություններին:
Մասնավորապես 2006թ-ին Մերաբիշվիլիի հրամանով ծառայողական պարտականություններից ժամանակավորապես ազատվել էին Սահմանադրական անվտանգության դեպարատամենտի տնօրեն Դատա Ախալայան եւ գլխավոր տեսչության պետ Վասիլի Սոնդոզեն: Պատճառը եղել են այն կասկածները, թե վերջինները խոչընդոտում են Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործի քննությանը:





























