Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:
Նոյեմբերի 24-ին կայացած հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:
Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը` Կարեն Միրզոյանն ընդգծել է միջազգային կառույցներում ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ եւ համակողմանի ներկայացման կարեւորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:





























