Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 24-ին հաղորդում է trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի պաշտոնական կայքը։
Զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը Անկարայում։ Թուրքիայի գլխավոր շտաբի տեղեկացմամբ՝ զորավարժություններին կմասնակցեն բոլոր երեք երկրների հատուկ խմբերը։





























