Հայաստանի քաղաքական զարգացման ներկա փուլում ընդդիմության միասնական թեկնածուն ուտոպիա է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրելու հնարավորությունը:

Նրա կարծիքով, ԲՀԿ-ի որոշումը՝ նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձեւաչափի մասին, կախված կլինի գործընկերների, այդ թվում իշխանությունների հետ բանակցությունների արդյունքներից: Միաժամանակ քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ իրենք ԲՀԿ-ի ներկայացուցիչներն, իրենց համարում են ոչ թե ընդդիմություն, այլ՝ այլընտրանքային ուժ: «Որոշումը կայացվելու է իշխանությունների հետ համատեղ»,-նկատեց նա:

Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013 թվականի փետրվարին: Գլխավոր ինտրիգներից մեկը ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափն է եւ ընդդիմությունից միասնական թեկնածուի առաջադրումը: