Սոցիալական ցանցերը վտանգավոր են առողջության համար, հատկապես մինչեւ 14 տարեկան երեխաների համար, եթե նրանք այնտեղ օրական  2-3 ժամից ավելի են անցկացնում: Նման եզրահանգման են եկել Թել Ավիվի համալսարանի մասնագետները, գրում է  Medlinks.ru-ն:

Մի քանի հարյուր կամավորների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հոգեկան խնդիրներ  նկատվում նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ են անցկացնում «Facebook»-ում:

Նման դրսեւորումներից են, մասնավորապես, զառանցանքը, անհանգստությունը, գիտակցության մթագնունը, տագնապը, խոցելիության բարձր աստիճանը: Պարզվել է  նաեւ, որ եթե մարդը սոցիալական ցանցում օրվա մեջ 4 ժամից ավելի է մնում, նա ավելի հաճախ է  տառապում դեպրեսիաներից: