Ռուսաստանի Սարատովի մարզում տարեց կինը, ով խմբակային անարգանքի զոհ է դարձել, խնդրում է մեղմ վարվել բռնաբարողների նկատմամբ, նա խղճացել է նրանց ծնողներին:

Ոստիկանության տվյալներով, 4 հարբած երիտասարդներ Սարատովի մարզում բռնաբարել են թոշակառու կնոջը: հանցագործությունը կատարվել է առանձնակի ցինիզմով, երիտասարդները հարձակվել են Տատյանա վասիլեւնայի վրա՝ նրա սեփական տանը եւ սպանելու սպառնալիքով, մի քանի ժամ շարունակ անարգել ու ծաղրել են նրան՝ վերջինիս կաթվածահար վիճակում գտնվող եղբոր աչքի առաջ:

Կինը քննիչներին պատմել է, որ արդեն պարան էլ է գտել ու ցանկացել է կախվել, որպեսզի չտանջվի:

Ինչպես հաղորդում է HTB-ն, բոլոր 4 հանցագործներին գտել են հաջորդ օրը: Նրանք հենց առաջին հարցաքննության ժամանակ խոստովանել են ամեն ինչ: Պարզվել է, որ բռնաբարելուց առաջ, նրանք լավ հարբել են բարում, հետո որոշել են «աղջիկ գտնել»:

Երիտասարդները մինչեւ 23 տարեկան են, իսկ նրանցից երեքն ամուսնացած են:

Տղաների մայրերը սրբապատկերներով գալիս են զոհի տուն, աղաչում ներել իրենց որդիներին եւ ցանկացած օգնություն առաջարկում, այդ թվում՝ նյութական:

Թեեւ Տատյանան երբեք երեխա չի ունեցել, նա շատ լավ հասկանում է, թե ինչ են զգում հանցագործ տղաների մայրերը: Արդյունքում կինն գրավոր դիմել է քննիչին, որպեսզի վերջինս մեղմ վարվի իրեն բռնաբարողների նկատմամբ: