«Հայ ազգային կոնգրեսը» Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի տապալման պատճառով  դիմելու է սահմանադրական դատարան եւ դիմումն էլ արդեն պատրաստ է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Դիմումը արդեն պատրաստ է եւ դեռ մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ ենք անցկացնում, որ միանան ստորագրությանը:

Շատ լավ հիմնավոր դիմում է»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Ավելի վաղ ՍԴՀԿ ատենապետ,  ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասել էր, որ ընթանում են Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություն հավաքելու գործընթացը:

Միաժամանակ նշել, որ 7 ստորագրություն հաստատ կա (նկատի ունի ՀԱԿ-ի 7 հոգանոց խմբակցությունը - NEWS.am), եւ կարծիք հայտնել, որ «հնարավոր է հավաքել 27 ստորագրություն»: