Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակիցը, ժամը 18:40-ի սահմաններում, Շիրակի մարզի Սալուտ գյուղում, նախնական տվյալներով, միմյանց են բախվել «ԳԱԶ-21» եւ «Մոսկվիչ» մակնիշի մեքենաները:

Բախման հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 2-ը վիրավորվել են, որոնք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:

NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը մահացածին եւ վիրավորներին վթարված մեքենաներից դուրս են բերել տարածքում հավաքված մարդիկ:

Ըստ վարչության պետի, վթարի հետեւանքով առաջացել է գազի եւ բենզինի արտահոսք, սակայն փրկարարներն այն դադարեցրել են: Մանրամասներն՝ առաջիկայում: