Չինական ընտանեկան զույգը համառորեն հրաժարվել է նոր վայր տեղափոխվել, թեեւ նրանց կիսաքանդ հինգհարկանի տունը, որտեղ բնակվում են ամուսինները, հայտնվել է մայրուղու հենց կենտրոնում:  Եվ առայժմ դրա հետ ոչ ոք ոչինչ անել չի կարող:

Խնդիրն այն է, որ նոր օրենսդրությամբ մարդկանց հնարավորություն է տրվում մնալ իրենց հին բնակարաններում, եթե փոխհատուցման գումարը նրանց չի գոհացնում:

Լո Բաոգենն  ու նրա կինը հենց այդ պատճառով հրաժարվել են իրենց կիսափլուզված տնից հեռանալ, գրում է China Daily-ն: Ընդ որում,  բոլոր հարեւաններն արդեն վաղուց տեղափոխվել են: Թեեւ շենքի մի մասը  քանդել են, սակայն շատ բնակարաններ դեռ պահպանվել են, տեղեկացնում է  NEWSru.com-ը: