Իսրայելցի գիտնականները պնդում են, որ անհամ սնունդը վատ է ազդում մարդու էմոցիոնալ վիճակի վրա եւ կարող է առողջական խնդիրներ առաջացնել, օրինակ,  ծանր դեպրեսիոն խանգարումներ:

Բացի այդ, գիտնականները ոչ առանց հիմքի կարծում են, որ անհամ սնունդը նաեւ հոգնածության հիմնական պատճառներից է:

Անհամ սնունդը հատկապես վտանգավոր է այն անձանց համար, ովքեր առանց այդ էլ դեպրեսիաների հակվածություն ունեն:

Նման երեւույթի զոհ առավել հաճախ  դառնում են կանայք, ովքեր սիրում են տարբեր դիետաներ պահել: Արդյունքում նրանց օրգանիզմը զրկվում է անհրաժեշտ նյութերից եւ վիտամիններից, գրում է  independent-news-ը: