Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Շիրակի մարզի Սալուտ գյուղում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացածների թվում նաեւ երեխա կա: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը,  Ժամը 18:40-ի սահմաններում «ԳԱԶ 21» մակնիշի 45 ԼՕ 239 համարանիշի ավտոմեքենան Սալուտ գյուղի ճանապարհին բախվել է «Մոսկվիչ» մակնիշի 03 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով՝ «Մոսկվիչի» վարորդը տեղում մահացել է, իսկ 3 մարդ՝ այդ թվում 3.5 տարեկան տղա երեխան, տեղափոխվել են Աշոցքի Տիրամայր Նարեկ հիվանդանոց: Հիվանդանոցում մահացել է նաեւ երեխան:

Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները, քննիչներն ու ԱԻՆ մարզային փրկարարները: Պարզվում է զոհվածների եւ վիրավորների ինքնությունը: