Լոնդոնի հնաոճ իրերի Wartski ընկերությունը վաճառքի է հանում Ֆաբրեժեի կողմից պատրաստված կնիքը, որի վրա երեւում է գնդակի հետքը, որով փորձել են գնդակահարել Ռուսաստանի ցար Նիկոլայ II-ին՝ 1905-ին Նեւա գետում կնունքի արարողության ժամանակ:

Կարմիր ոսկուց պատրաստված կնիքը պատվիրել է ցարի հորեղբայրը՝ Մեծ իշխան Նիկոլայ Կրտսերը, որպես հուշանվեր չստացված «մահափորձի» մասին:

1905 թվականի հունվարի 6-ին արքայական ընտանիքը եւ դիվանագետները հավաքվել էին Ձմեռային պալատում նշվող տոնին, որը Պետրոս Մեծի ժամանակներից ի վեր ավարտվում է հրետանու համազարկով: Զենքերից մեկում, անհայտ պատճառներով, իրական լիցք է եղել, որն արձակվել է շենքի ճակատային մասին եւ կոտել մի քանի ապակիներ:

Գնդակներից մեկն անցել է ցարի կողքով, որը վերցրել է Մեծ Իշխանն ու որոշել կատակի համար այն հանձնել ոսկերիչներին:

Հետաքննությունը եզրակացրել է, որ միջադեպը պատահականություն արդյունք է, սակայն դրանից հետո խոսակցություններ են սկիզբ առել Նիկոլայ II-ի դեմ պատրաստվող մահափորձի մասին, որին ցարը եւս սկսել է հավատալ: