Բժիշկներն ապացուցել են, որ ծիծաղը հանում է ցավի սինդրոմը: Պարզվում է, ծիծաղի ժամանակ էնդորֆին է առաջանում, որը հայտնի է որպես լավ տրամադրության հորմոն:
Լիարժեք ծիծաղը նաեւ կրծքի մկանների ու թոքերի համար լավ վարժություն է, եւ առաջացող էնդորֆինը կարող է հաղթահարել ցավը: Նման եզրահանգման են եղել Օքսֆորդի համալսարանի մասնագետները, տեղեկացնում է «Ռաուտը»:
Գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մասնակցները, ովքեր ծիծաղաշարժ տեսանյութեր են դիտել, ավեի քիչ ցավ են զգացել, քան նրանք, ովքեր ուղղակի հաղորդումներ են դիտել: Նշանակում է, ծիծաղը ցավի դեմ բնական եւ լավագույն միջոցներից մեկն է:





























