Քալիֆորնիայի շրջանային դատարանն այս շաբաթ մերժել է փաստաբանի հայցը, ով պնդել է, թե Գլենդելի ոստիկանության նախկին աշխատակիցը սիրավեպ է սկսել իր կնոջ հետ, երբ ինքը ձերբակալված է եղել քրեական գործով, գրում է  «Glendale News-Press»-ը:

Յուսեֆյանը ենթադրել է, որ նախկին ոստիկան Լիսարագան, դեկտեկտիվ Պետրոս Կմբիկյանը եւ Գլենդել քաղաքը խախտել են իր քաղաքացիական իրավունքները: Սակայն, ըստ դատավորի, նրան չի հաջողվել նշել իր այն սահմանադրական իրավունքները, որոնցից նա զրկվել է:

Յուսեֆյանի խոսքով` իր կինը խոստովանել է, որ սիրավեպ է  ունեցել Լիսարագայի հետ այն բանից հետո, երբ Յուսեֆյանն իր աներոջ վրա հարձակվելու համար ձերբակալվել էր: Դատարանը որոշել էր, որ Լիսարագան հնարավոր է պատճառ է  ունեցել Յուսեֆյանի ձերբակալության համար, որը պնդել է, թե պաշտպանվել է իր աներոջից: Ձերբակալության պահին նա ու իր կինն արդեն խնդիրներ ունեին ամուսնական հարաբերություններում:

35 ամիս տեւած հետաքննությունից հետո Յուսեֆյանը արադարացվել էր եւ հայց ներկայացրել ընդդեմ իր կնոջ, Լիսարագայի, Գլենդել քաղաքի եւ այդ գործը հետաքննած Կմբիկյանի դեմ:

Յուսեֆյանի փաստաբանն ասել է, որ իրենք հիասթափված են եւ դիտարկում են բողոքարկելու հնարավորությունը: Նրա խոսքով` դատարանի որոշումը փաստական սխալներ է պարունակում, սակայն մանրամասները չի ներկայացրել: