Խոշոր հրդեհ է բռնկվել Բնագլադեշի տեքստիլ ֆաբրիկայում, որն ավելի քան 120 մարդու կյանք է խլել: Ինչպես հաղորդում է AFP-ին, փլատակների տակից հաջողվել է հանել միայն 112 աշխատակիցների մարմինները: Չի բացառովում, որ զոհերի թիվը կարող է աճել:
Հրդեհը բռնկվել է «Tazreen Fashion» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի բարձրահարկ շենքում: Հայտնի չէ, թե հրդեհի ժամանակ քանի մարդ է գտնվել ֆաբրիկայում: Ընկերության ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցների այն ենթադրությունները, թե ֆաբրիկայում չեն պահպանվել հրդեհային անվտանգության կոնոնները: Ֆաբրիկան արտադրում է հագուստ` հոլանդական C&A ցանցի եւ հոնկոնգյան Li & Fung-ի համար, նշում է Lenta.ru-ն:





























