Իսպանիայի ինքնավար մարզերից մեկում` Կատալոնիայում նոյեմբերի 25-ին տեղական ընտրություններ են: Դրանք անցկացվում են վաղաժամկետ` Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասի նախաձեռնությամբ:
Ակնկալվում է, որ ազգայնական կուսակցությունների հաղթանակի դեպքում կարող է կազմակերպվել անկախության հանրաքվե, տեղեկացնում են լրատվամիջոցները: Հարցումները ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելին նախապատվությունը տալիս է ազգայնական «Կոնվերգենցիա եւ միություն» կոալիցիային, որի ղեկավարը Արթուր Մասն է:




























