Ռուսաստանի Կեմերովոյի մարզի հանքավարերից մեկում նոյեմբերի 25-ին գազաօդային խառնուրդի պայթյուն է տեղի ունեցել, յոթ մարդ տուժել է:
Ըստ Ռուսաստանի ԱԻ նախարարության` Բելովո քաղաքի Գրամոտեինսկայա հանքից դուրս են բերվել ներքեւում գտնվող բոլոր 55 հանքափորները:
Ներկայումս պարզում են կատարվածի հանգամանքները, հանքում աշխատանքները դադարեցված են:





























