Հյուսիսային Հնդկաստանում հարսանիքի հյուրերին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը: Վթարի արդյունքում զոհվել է ավելի քան 16 մարդ, 44 հոգի վիրավոր է, հաղորդում է IANS գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ուդհամպուր շրջանում: Ավտոբուսը 60 մարդ է տեղափոխել: Առայժմ անհայտ պատճառներով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ ընկել 100 մ բարձրությունից: Իշխանություններն սկսել են միջադեպի քննությունը:





























