Մոսկվայի հյուսիս-արեւելյան մասում տեղի ունեցած փոխհրաձագության արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը` վիրավորվել:

Մոսկվայի իրավապահների տեղեկացմամբ` միջադեպը տեղի է ունեցել Դեկաբրիստների փողոցի վրա գտնվող ռեստորանում: Այցելուների երկու` արդբեջանցիների եւ հյուսիսկովկասցիների խմբերի միջեւ ծագած վիճաբանությունը վերաճել է բախման:

Այնուհետեւ գործի է դրվել հրազենը: Մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: