ԱՄՆ-ում ավտոստրադաներից մեկի վրա պիկապը հարվածել է կամրջին, բայց վայր չի ընկել: Մեքենան ուղղահայաց կախվել է  №217 ավտոմայրուղու վրա, հաղորդում է   USA TODAY-ը:

38-ամյա վարորդ Մեթյու Համիլթոնը ստիպված է  եղել մոտ մեկ ժամ մնալ կախված մեքնեայում, մինչեւ օգնության կգային հրշեջները: Մեքենան հանել են ավելի ուշ`կռունկի օգնությամբ: Վարորդին հոսպիտալացրել են: Սակայն ոստիկաններն ասել են, որ Համիլթոնը մեքենան վարել է հարբած վիճակում եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի: