Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում «Ան -2» օդանավ է աղետի ենթարկվել: Օդանավում եղել է 10 մարդ, այդ թվում` 8 մարզիկ-պարաշյուտիստներ: Ոչ ոք չի զոհվել, սակայն կան տուժածներ: Հոսպիտալացվել է ութ մարդ, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են:
Օդանավը կոշտ վայրէջք է կատարել եւ բռնկվել: Հրդեհից հետո օդանավից մետաղի կույտ է մնացել ընդամենը: Կատարվում է միջադեպի հետաքննություն:





























