Աթենքում անհայտ անձանց խումբը դյուրավառ հեղուկով շշեր է նետել ոստիկանների վրա: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25 -ի գիշերը:

Հարձակման է ենթարկվել ոստիկանության այն ջոկատը, որն իրականացրել է ձախ-կենտրոնամետ ՊԱՍՕԿ կուսակցության գրասենյակի պահպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարձակվողները եղել են մոտ 50 հոգի եւ մոտ 20 շիշ «կոկտեյլ» են նետել ոստիկանների ուղղությամբ: Տուժածներ չեն եղել: