Հունաստանում ձերբակալել են երեք հոգու, ովքեր կասկածվում են Օլիմպիայի թանգարանից ցուցանմուշներ գողանալու մեջ:

Կասկածյալները ձերբակալվել են Պատրում, երբ փորձել են գողացված ամենաարժեքավոր ցուցանմուշը վաճառել ոստիկանության աշխատակցին, որը որպես գնորդ է ներկայացել, հայտնում է BBC-ին:

Ուշ բրոնզեդարձա ոսկե մատանին, որն ավելի քան 3200 տարեկան է, նրանք փորձել են վաճառել 1,5 մլն եվրոյով, սակայն սակարկությունների ժամանակ իջել են մինչեւ 300 հազ. եվրոյի:

Ոստիկաններին հաջողվել է գտնել գողացված բոլոր 76 ցուցանմուշները: