«Apple»-ի ամենաառաջին համակարգիչներից մեկը` «Apple-1»-ը, որը թողարկվել էր 1976թ-ին, Քյոլնում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 400 հազ. եվրոյով, հաղորդում է Euronews-ը:

Գնորդը չի ցանկացել հայտնել անունը: Վաճառված օրինակմ աշխատող է: Նշվում է, որ այդպիսի ընդամենը 200 համակարգիչ է թողարկվել:

«Apple-1»-ի հեղինակը ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն է: