Մոսկվայում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել` առանձնահատուկ խոշոր չափերի հափշտակության համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Թուրքիայի 46-ամյա քաղաքացին ռուսաստանյան խոշոր շինարարական ընկերության անունից կեղծել է լիազորագրերը, իսկ հետո պայմանագիր կնքել ինչ-որ առեւտրային ընկերության հետ` վերանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ:Նա ստացել է մոտ 4,8 մլն ռուբլի (1,6 մլն դոլար) կանխավճար եւ անհետացել է: Չի հաղորդվում, թե կոնկրետ երբ է ձերբակալվել: Փնտրվում են չարագործի համախոհները: Հարուցվել է քրեական գործ:





























