Բասկերի անջատողական ԷՏԱ խմբավորումը պատրաստ է քննարկել ինքնալուծարման հարցը որոշակի պայմաններում, տեղեկացնում է BBC-ին:
Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ անջատողականները կցանկանային բանակցություններ վարել իսպանական եւ ֆրանսիական իշխանությունների հետ` ԷՏԱ-ի ռազմական ստորաբաժանումների ապակազմավորման, զենքի հանձնման եւ այլ հարցերի շուրջ:Իսպանական իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ մտադիր չեն բանակցություններ սկսել ԷՏԱ-ի հետ մինչեւ նրա լիակատար զինաթափումը:




























