Պակիստանի հյուսիս- արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում առնվազն հինգ մարդ է  զոհվել, եւս 70-ը վիրավորվել է:

Պայթյունը տեղի է ունեցել Դերա Իսմայիլ Խան քաղաքում, հեռակառավարվող ռումբը թաքցվել է խանութում, եւ պայթել է հենց այն ժամանակ, երբ կողքով անցել են շիա մահմեդականները:Եւս մեկ ահաբեկչություն տեղի էր ունեցել նույն քաղաքում նոյեմբերի  24-ին` դարձյալ շիա մահմեդականների դեմ, տեղեկացնում է Los Angeles Times-ը: Այդ ժամանակ զոհվել էր 7 մարդ: