Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններն ավարտվել են Իսպանիայի կազմում ընդգրկված այդ պատմական տարածքի անկախացման կողմնակիցների հաղթանակով: Ըստ ընտրությունների արդյունքների` խորհրդարանական տեղերի մեծամասնությունն ստացել է ազգայնական «Կոնվերգենցիա եւ միություն» կուսակցությունը` 50 պատգամավորական աթոռ 135-ից: 

France 24-ը հայտնում է, որ ձախ հանրապետական կուսակցությունը, որը «Կոնվերգենցիա եւ միություն» կուսակցություն նման անկախացման կողմնակից է, ստացել է 21 տեղ:  Բացի դրանից, երկու այլ փոքր կուսակցություններ, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախացմանը,  ներկայացված կլինեն 16 պատգամավորով: Կատալոնացիներն այս ընտրություններում շատ բարձր մասնակցություն են ցուցաբերել` 69%:

Ավելի վաղ «Կոնվերգենցիա եւ միության» առաջնորդ Արթուր Մասը խոսել էր ընտրություններում հաղթանակի դեպքում Իսպանիայից Կատալոնիայի անկախանալու հարցի շուրջ հանրաքվեի  անցկացման մտադրության մասին: 

Rbc-ն նշում է, որ կատալոնցիների անջատական տրամադրության հերթական աճին նպաստել է տնտեսական ճգնաժամը, որում հայտնվել է Իսպանիան: 

Կատալոնիայում է Իսպանիայի արտադրության մեկ հինգերորդ մասը: Այդ մարզը աշխարհին պարգեւել է նկարիչ Սալվադոր Դալիին, ճարտարապետ Անտոնիո Գաուդիին եւ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը: