Իսրայելն անցկացրել է «Դավթի պարսատիկը» նոր ՀՀՊ համալիրի առաջին փորձարկումը: Ըստ երկրի պաշտպանության նախարարության` փորձարկումը հաջող է անցել:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունների` «Դավթի պարսատիկը» նոր ՀՀՊ համալիրի առաջին փորձարկումները նախատեսված էին 2013 թ., սակայն պաղեստինյան գրոհայինների վերջին տրամադրություններից հետո դրանք կայացան ավելի շուտ:
Առաջին փորձարկումները անցկացվել են Իսրայելի հարավում գտնվող զորավարժարանում. հակահրթիռը հաջողությամբ բռնել է թիրախը:
Չնայած Իսրայելի պաշտպանության նախարարությունը չի հրապարակում «Դավթի պարսատիկը» ՀՀՊ համալիրի մարտավարական-տեխնիկական բնութագիրը, սակայն, ըստ իսրայելյան մամուլի տեղեկությունների, այն հիմնականում նախատեսված է մինչեւ 70-300 կմ հեռավորությունից հրթիռների ոչնչացման համար:
Այդպիսով ՀՀՊ նոր համալիրը կլրացնի երկրի հակահրթիռային պաշտպանության բացը:
Eurosmi.ru-ն հաղորդում է, որ «Դավթի պարսատիկը» («Կախարդական փայտիկ») նոր ՀՀՊ համալիրը, որը մշակվում է իսրայելական Rafael, Elta եւ Elbit ընկերությունների կողմից ամերիկյան Raytheon ընկերության հետ սերտ համագործակցությամբ, նախատեսվում է Իսրայելի զինված ուժերում սպառազինման ընդունել արդեն 2014 թվականին:




























