Չինաստանի հարավում գտնվող Հույչժոու նահանգի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 22 մարդու, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: 

Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին` տեղական ժամանակով  ժամը 11.00-ին, Լյուպանշույ քաղաքում: 
28 հանքագործից հինգին հաջողվել էր փրկել մի քանի ժամվա ընթացքում: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհերի եւ հինգ անհետ կորածների մասին:

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ երկու օր տեւած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել եւս չորս մարդու մարմին: Ներկայումս չի գտնվել միայն մեկ հանքագործ: