Պանամայում տեղատարափ անձրեւներ են: Երկրի նախագահ Ռիկարդո Մարտինելին պետության կենտրոնական մասում արտակարգ իրավիճակ է հայտարարել: Անձրեւներից ամենից շատ տուժել են Պանամա եւ Կոլոն նահանգները:  

Լա Չորերա, Կապիրա եւ Կոլոն քաղաքներում հեղեղները երկու մարդու  մահվան պատճառ են դարձել, հարյուրավոր մարդիկ տուժել են, մի քանի տասնյակ տներ հեղեղված են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Արտակարգ դրությունը մտցվել է տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ  աղետի շրջաններ առաջին անհրաժեշտության մթերքներ եւ ապրանքներ հասցնելու, ճանապարհների եւ կամուրջների վերականգնման նպատակով: Մարտինելին խոստացել է կառավարության կողմից անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել տուժածներին: