Ղրիմի հարավային Փոքր Մայակ բնակավայրի քաղաքապետ Լեոնիդ Մալիկն ինքնասպան է եղել:
Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայում մարդու իրավունքների նախկին լիազոր ներկայացուցիչ Նինա Կարպաչեւան:
Կարպաչեւայի խոսքով՝ Մալիկը նետվել է Սիմֆերոպոլի Սեմաշկոյի անվան հանրապետական հիվանդանոցի զուգարանի պատուհանից, որտեղ հայտնվել էր այն բանից հետո, երբ որոշ անձինք փորձել էին նրան հոգեբուժարան ուղարկել, գրում է «Ռիդուսը»:
Կարպաչեւան հստակեցրել է, որ նրան այնտեղ անհայտ դեղամիջոցներ են ներարկել, հետո Մալիկին նեւրոզ ախտորոշմամբ ուղարկել էին Սեմաշկոյի անվան հիվանդանոց: Կարպաչեւան կարծում է, որ «նրա վրա ցանկանում էին բարդել ինչ-որ մեկի մեղքը, նա չկարողացավ տանել անարդարությունը»:
Փոքր Մայակի քաղաքապետի մահվան փաստը հաստատել է Ղրիմում Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության ներկայացուցիչ Օլգա Կոնդրաշովան:
Ըստ նախնական վարկածի` Մալիկն ինքնասպան է եղել: Միջադեպի ականատես են դարձել հիվանդանոցի բժշկական անձնակազմի մի քանի անդամներ:





























