ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել ապագայում կրկին նախագահ առաջադրվելը: Նա նաեւ հայտնել է, որ իրեն հաճելի է վարչապետ աշխատել Վլադիմիր Պուտինի նախագահության պայմաններում:

Հարցին՝ կարոտում է արդյոք Կրեմլը, Մեդվեդեւը պատասխանել է, որ իր համար միանգամայն հարմարավետ է Սպիտակ տանն աշխատելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա` ոչ մի դեպքում չպետք է կապվել որեւէ կոնկրետ աշխատավայրի, քանի որ այլ վայրում աշխատելը հետո բավականին դժվար կլինի: «Պետք չէ մտածել, որ քեզ որեւէ պաշտոնում ընդմիշտ են ընտրել` սկսած գյուղապետից վերջացրած երկրի նախագահով», - ասել է ռուս վարչապետը:

Ինչ վերաբերում է քաղաքական նկրտումներին եւ ապագայում Կրեմլ վերադառնալու  ծագրերին, Մեդվեդեւը նշել է, որ չի բացառում իրադարձությունների նման ընթացքը: «Եթե ես դրա համար բավականաչափ առողջություն եւ ուժ ունենամ, եւ եթե մարդիկ ապագայում ինձ վստահեն, ես դա չեմ բացառում: Ինչպես ասում են` երբեք մի ասա երբեք, առավել եւս որ ես մի անգամ մտել եմ այդ գետը, եւ դա այն գետն է, որը կարելի է մտնել երկրորդ անգամ», - ասել է Մեդվեդեւը: