Շենյանի ավիաշինարարական կորպորացիայի ղեկավար Լո Յանը, որը մասնակցում էր չինական J-15 (Ցզյան-15), տախտակամածային կործանիչի ստեղծմանը, մահացել է փորձարկումների ժամանակ:

ՉԺՀ-ն նոյեմբերի 25-ին հայտարարել է «Լյաոնին» ավիակիր տախտակամածին J-15 կործանիչների վայրէջքի մասին:

Զորավարժութունների ընթացքին ի թիվս այլոց հետեւում էր նաեւ SAC-ի (Shenyang Aircraft Corp.) 51-ամյա ղեկավարը: Ըստ CCTV-ի տեղեկության` տղամարդը մահացել է սրտի կաթվածից: 

Չինացի հմուտ ավիակոնստրուկտոր Լո Յանը 30 տարի աշխատել է Շենյանի ավիաշինարարական ձեռնարկությունում, որը ղեկավարել է 2007թ.-ից:

«Ռուսաստանի ձայնը» հայտնում է, որ  J-15 (Ցզյան-15) կործանիչը, որն ստեղծվել է խորհրդային Սու-27-ի հիմքի վրա, «Լյաոնին» ավիակրի մասնակցությամբ առաջին անգամ հանրությանն է ներկայացվել նոյեմբերի 25-ի զորավարժությունների ժամանակ: