Նոյեմբերի 26-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` «Տնակ» գինետան մոտակայքում, տեղի է ունեց ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 02 ՕՍ 158 եւ «Դոջ» մակնիշի 31 ՏՕ 846 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:





























