Կրասնոդարում հայը հայրենակցի սպանության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Երկրամասային դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դատապարտյալը Կրասնոդար էր եկել Հայաստանից՝ աշխատանք գտնելու:

Իր բարեկամի եւ տուժածի հետ, որոնք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, նա բնակվել է Կարասունի շրջանի մարզադպրոցի տարածքում գտնվող ավտոտնակում: Ալկոհոլային խմիչք օգտագործելուց  հետո  դատապարտյալի եւ նրա բարեկամի միջեւ վեճ է բռնկվել: Տուժածը փորձել է դադարեցնել վեճը: Արդյունքում դատապարտյալը տուժածին դանակի 15 հարված է հասցրել գլխի, պարանոցի եւ կրծքի հատվածներում, որոնցից վերջինս տեղում մահացել է, հայտնում է «Յուգոպոլիսը»:

Դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ նրան դատապարտել  տասը տարվա ազատազրկման: