«Դեմոսկոպ» ժողովրդագրական հրատարակչության հերթական թողարկման տվյալների հիման վրա Slon.ru կայքը կազմել է աղյուսակ, որը կպատասխանի Ռուսաստանի ազգային կազմի փոփոխությունների մասին հարցերին: 

Այն կարելի է տեսակավորել  երեք սյունյակներից ցանկացածով եւ իմանալ, թե որ ժողովուրդներն են գերակշռել եղել 1989 եւ 2010 թթ., եւ ամենակարեւորը` որքանով է նրանց քանակությունը փոփոխվել 21 տարվա ընթացքում: 

Աղյուսակից դատելով`ամենաշատն աճել է հայերի եւ չեչենների թիվը` համապատասխանաբար 650 եւ 532 հազար մարդ: Ադրբեջանցիները, օրինակ, այդ ընթացքում ավելացել են 267 հազար մարդով, իսկ վրացիները` ընդամենը 27 հազարով: 

Երկրորդ, ամենաշատն այդ ընթացքում կրճատվել է ռուսների (8,8 միլիոն) եւ ուկրաինացիների (2,4 միլիոն) թիվը: Կրճատվել  է նաեւ  հրեաների թիվը`380 հազարով, եւ բելառուսներինը՝ 685 հազարով:

Որոշ ժողովուրդների քանակի ավելացումը  բացատրվում է ոչ թե ժողովրդագրական գործընթացներով, այլ ազգային ինքնագիտակցության փոփոխությամբ. ԽՍՀՄ-ի վերջին տարիներին նրանք, ովքեր իրենց ռուս էին անվանում, ընտրել են այլ` «հինգերորդ սյուն», նշում է հրատարակչությունը: