Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահական ընտրություններում չի առաջադրվի, եթե բարձր արդյունքի վստահություն չունենա:  Այսօր՝ նոյեմբերի 26-ին լրագրողներին նման տեսակետ է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Ոչ մի խոշոր քաղաքական գործիչ` ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չեն առաջադրվի, եթե  իրենց հեղինակության համար վտանգ զգան:Նրանք կառաջադրվեն միայն այն ժամանակ, երբ վստահ լինեն, որ քաղաքական հաջողությունը կուղեկցի իրենց:  Նույնը, կարծում եմ, վերաբերում է Գագիկ Ծառուկյանին», – նշել է նա:

Խոսելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության մասին`Հարությունյանն ընդգծել է, որ  պետության ղեկավարը համոզիչ հաղթանակ կտանի: «Կարծում եմ, այդպես տեղի կունենա անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կորոշի միանալ նրան: Սերժ Սարգսյանը համոզիչ կհաղթի նաեւ միայնակ»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի  / NEWS.am