Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով ս.թ. նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երեւանում կգտնվի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԱԽ քարտուղարի հետ, այցելություն Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տեղամասեր: Այցի արդյունքներով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Դմիտրի Բեզդելովը կստորագրեն արձանագրություն: