Կանանց դեմ բռնության դեպքերով աշխարհում առաջատար համարվող Թուրքիայում կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարող «Շեֆքաթ –դեր» հասարակական կազմակերպությունը բռնության ենթարկված կանանց համար հետաքրքիր դասընթաց է կազմակերպել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ կնոջ դեմ բռնության միջազգային օրվա կապակցությամբ թուրքական «Շեֆքաթ-դեր» ՀԿ-ն բռնության ենթարկված եւ հատուկ կացարանում ապրող 17 կանանց համար կազմակերպել է հրազենից օգտվելու եւ դիպուկ կրակելու դասընթացներ։
Զենքի հետ վարվելու դասընթացի ավարտին կանանց հնարավորություն է տրվել պրակտիկ կիրառել զենքը։ Հրաձգարանում կանայք ատրճանակներով կրակել են հատուկ թիրախին, որը տղամարդու նկար է եղել։




























