Նոյեմբերի 21-ին Սիդնեյում կայացավ հայ համայնքային կառույցների ժողով՝ Հայաստանյայց  Հայ Առաքելական Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Հայ Ավետարանչական Եկեղեցու, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական կուսակցության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ Օգնության Միության, ինչպես նաեւ, Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանի մասնակցությամբ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ժողովի որոշմամբ  ստեղծվեց Սիդնեյի «Սփյուռք Հայրենիք համագաղութային մարմին» կազմակերպությունը, որի նպատակն է համախմբել Ավստրալիայի հայ համայնքը եւ  համայնքում գործող հեղինակավոր կազմակերպությունները, զորացնել Սփյուռք – Հայրենիք կապը, սատարել Ավստրալիայում հայ ազգային ինքնության պահպանմանը, պաշտպանել ավստրալահայերի շահերն ու իրավունքները պետական մարմիններում, ինչպես նաեւ, միասնաբար լուծել համայնքային խնդիրները եւ  գործակցել հայրենի պետության հետ: