Ադրբեջանցիների մասնակցությամբ հերթական արյունոտ միջադեպն է գրանցվել  նոյեմբերի 25-ին:

ԱՊԱ-ն հայտնում է, որ միջադեպը գրանցվել է Մոժայսկի վալ փողոցում գտնվող շուկայում: Հարաբերությունները պարզելիս նրանցից մեկը հրազեն է կիրառել: Սպանվել է 43-ամյա ադրբեջանցի, որի անունը չի հրապարակվում: Տեղեկություն կա, որ նա վախճանվել է շտապօգնության մեքենայում: Ռուսական իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել կանխամտածված սպանության գործով:

Սա հանգստյան օրերի երկրորդ միջադեպն է:  Մեկ օր առաջ Մոսկվայում  բախում էր տեղի ունեցել ադրբեջանցիների եւ հյուսիսկովկասցիների  միջեւ: Ըստ լրատվամիջոցների` Օտրադնոյեում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, մեկ մարդ  սպանվել, երկուսը վիրավորվել էին: