«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարքը նման չէ նախընտրական հավակնության: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի լռությունը՝ նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի հետ կապված:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, մարզերում կուսակցության ակտիվի ժողովների մասնակիցները հակված են նախագահի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման տարբերակին:
Այդուհանդերձ, մանվել Սարգսյանի խոսքով, ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի քաղաքական պլանները հստակ չեն ուրվագծվում: «Եթե ինչ-որ կուսակցություն նախատեսում է մասնակցել ընտրություններին եւ հավակնում է նախագահի պաշտոնին, նա դա բաց ներկայացնում է ժողովրդին եւ պատրաստվում ընտրությունների: Բայց այսպիսի անորոշությունը, որը մենք ունենք հիմա, ստիպում է մտածել այլ քաղաքական պլանների առկայության հավանականության մասին: Իսկ այդպիսի պլանները հետաքրքիր են ոչ այնքան լայն հանրությանը, որքան համեմատաբար ոչ մեծ շրջանակի»,-ասաց Սարգսյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























